Ներկայացվել է մարզիկների վարքագծի կանոնների պահպանման առաջին տարբերակը
Սպորտ
19:43 04/02/2021
Աշխարհ

Ներկայացվել է մարզիկների վարքագծի կանոնների պահպանման առաջին տարբերակը

Միջազգային օլիմպիական կոմիտեն և Տոկիոյի խաղերի կազմկոմիտեն ներկայացրել են մրցումների ընթացքում մարզիկների վարքագծի կանոնների պահպանման առաջին տարբերակը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Նորամուծություններից մեկը բջջային հավելվածն է, որը մարզիկ-մարզուհիները ստիպված կլինեն օգտագործել խաղերի ընթացքում և իրենց առողջական վիճակի վերաբերյալ հաշվետվություններ ուղարկել  առողջապահական մարմիններին:

Կազմակերպիչները հատուկ ուշադրություն կդարձնեն  մարզիկների վարքագծին: Մարզավանի  բոլոր բնակիչները պետք է հնարավորինս խուսափեն ֆիզիկական շփումներից իրենց թիմի անդամ չհանդիսացող  անձանց հետ և պահպանեն 2 մետր հեռավորություն:

Մարզիկներին կարգելվի նաև մրցումներին ներկա լինել որպես հանդիսատես: Տոկիո մեկնելուց առնվազն 72 ժամ առաջ, նրանք պետք է հանձնեն կորոնավիրուսի թեստ և արդյունքը ներկայացնեն կազմկոմիտե:

Խաղերին մասնակցելու համար պարտադիր չէ պատվաստվել վիրուսի դեմ։ Նախանշված կանոնները կգործեն  բոլոր մասնակիցների համար, անկախ այն հանգամանքից պատվաստված են , թե՝ ոչ

Տրիբունաներում երկրպագուներին արգելվելու են վանկարկումները, նրանք կարող եք ծափահարություններով աջակցել մարզիկներին:

Կարգազանցները կհեռացվեն մրցումներից։

 

 

 

 

Placeholder
Ներկայացվել է մարզիկների վարքագծի կանոնների պահպանման առաջին տարբերակը