Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
11:47 04/02/2021
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել

Արցախում փետրվարի 3-ին կատարվել է 49 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Վարակակիրները  նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  25 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին  կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2078 քաղաքացու հետազոտություն, որից  475-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 

Placeholder
Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել