Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախում ռուս խաղաղապահներին սկսել են պատվաստել Sputnik-V պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով
Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ռազմական բուժաշխատողները սկսել են անձնակազմին պատվաստել Sputnik-V պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով: Այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
Առաջինը պատվաստվել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, ինչպես նաև Ստեփանակերտում տեղակայված բժշկական ստորաբաժանումների զինծառայողները: Բժշկական շարժական թիմերը հաստատված ժամանակացույցով առաջիկայում պատվաստելու են բոլոր 27 դիտակետերում առաջադրանքներ կատարող խաղաղապահներին:
Ընդհանուր առմամբ պատվաստանյութի շուրջ 2 հազար դեղաչափ է առաքվել Արցախ: Այդ քանակը բավարար է խաղաղապահների ամբողջ անձնակազմը պատվաստելու համար: Պատվաստանյութը առաքվում է հատուկ ջերմային տարաների մեջ, որոնք ապահովում են դրանց անվտանգ փոխադրումը:
Պատվաստումն ավարտելուց հետո բոլոր զինվորականները ստանում են կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ պատվաստումների սերտիֆիկատ, որում նշվում է Sputnik-V պատվաստանյութի առաջին և երկրորդ բաղադրիչների ներարկման ժամկետները: