05.02.2021. Կորոնավիրուսի 158 նոր դեպք է գրանցվել, ևս 2 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:07 05/02/2021
Հայաստան

05.02.2021. Կորոնավիրուսի 158 նոր դեպք է գրանցվել, ևս 2 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2858 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք: Առողջացել է 305 մարդ: Մեկ օրում մահացել է 2 հիվանդ:

ԱՆ ներկայացրած տվյալներով, փետրվարի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167726 դեպք, որոնցից 159350-ն` առողջացած, 3109-ը` մահվան ելքով: Մահվան ևս  779 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4488 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 659181 թեստավորում:

Placeholder