Արցախում կորոնավիրուսի ընդհանուր 479 դեպք է արձանագրվել
Առողջություն
11:34 05/02/2021
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսի ընդհանուր 479 դեպք է արձանագրվել

Արցախում փետրվարի 4-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին  կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2124 քաղաքացու հետազոտություն, որից  479-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ 

Placeholder
Արցախում կորոնավիրուսի ընդհանուր 479 դեպք է արձանագրվել