Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 538, Թուրքիայում՝ 7 909 նոր դեպք
Տարածաշրջան
11:52 05/02/2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 538, Թուրքիայում՝ 7 909 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 538 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։ 

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 498 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 16 808 փորձարկում, այդ թվում 9 163-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 3 194-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 261 018 դեպք, այստեղից ապաքինվել է 252 246 մարդ, մահացել է 3 258 պացիենտ:

Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 7 909 նոր դեպք:

Երկրի առողջապահության նախարարի խոսքով, վերջին 24 ժամվա ընթացքում վարակից մահացել է 113 հիվանդ: Ընդհանուր առմամբ, համավարակի զոհ է դարձել 26 467 մարդ:

Համավարակի տարածումից ի վեր, երկրում գրանցվել է վարակման ավելի քան 2,5 միլիոն դեպք: 1 500 հիվանդ շարունակում է մնալ ծանր վիճակում: Երկրում օրական կատարվում է մինչև 145 հազար թեստ:

Placeholder