ՄՕԿ․ Այս տարի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերն անպայման տեղի կունենան
Աշխարհում
19:12 05/02/2021
Աշխարհ

ՄՕԿ․ Այս տարի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերն անպայման տեղի կունենան

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ Ջոն Քոութսը ասել է, որ  Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերն այս տարի անպայման տեղի կունենան: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Նա  հերքել է միջոցառման  հերթական հետաձգման հավանականությունը:

Միջազգային օլիմպիական կոմիտեն և «Տոկիո-2020» կազմկոմիտեն  շարունակում  են նախապատրաստական աշխատանքները և խոչընդոտներ չեն տեսնում։ 

Խոսելով խաղերն առանց հանդիսատես անցկացնելու տարբերակի մասին, Քոութսը շեշտել է , որ այդպիսի նախագիծ դիտարկվում է, սակայն վերջնական որոշում չկա: Դա  կարող է ընդունվել մարտին կամ ապրիլին:

 

Placeholder
ՄՕԿ․ Այս տարի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերն անպայման տեղի կունենան