Սուրեն Սարգսյան. Վաշինգտոնում լոբբին և դիվանագիտությունը պետք է աշխատեն «փոխանցումներով» և «գոլ» խփեն
Քաղաքական
10:02 05/02/2021
Հայաստան

Սուրեն Սարգսյան. Վաշինգտոնում լոբբին և դիվանագիտությունը պետք է աշխատեն «փոխանցումներով» և «գոլ» խփեն

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է.

«Պատկերցնո՞ւմ եք Հայաստանը որևէ հաշվարկ չունի, թե որքան է մեր տնտեսությունը վնաս կրել հակաիրանական և հակառուսական պատժամիջոցների արդյունքում:

Այս հաշվարկը պետք է արվի և բոլոր պատեհ առիթներով ներկայացվի ամերիկացի գործընկերներին՝ ոչ թե ինչ որ պահանջով, այլ զուտ, որպես հավելյալ փաստարկ այն հանգամանքի, որ մեր լոբբիստները Վաշինգտոնում $200մլն են պահանջում Հայաստանի և Արցախի աջակցության համար:

Այսպես է պետք Վաշինգտոնում համակարգել աշխատանքը, որ լոբբին և դիվանագիտությունը կարողանան աշխատել «փոխանցումներով» և «գոլ» խփել՝ առանց խախտելու ընդունող երկրի գրված և չգրված կանոնները:

Շատ լավ օրինակներ կան լոբբիի և դեսպանության համագործակցության 1990-ականների փորձից, երբ՝ չնայած ներհայաստանյան լրջագույն հակասություններին, Վաշինգտոնում համագործակցել կարողանում էին»։

Պատկերցնում ե՞ք Հայաստանը որևէ հաշվարկ չունի, թե որքան է մեր տնտեսությունը վնաս կրել հակաիրանական և հակառուսական...

Опубликовано Suren Sargsyan Четверг, 4 февраля 2021 г.

 

Placeholder