Հասմիկ Պապյանը և Զարուհի Մուրադյանն անձնական երաշխավորություններ են ներկայացրել Վահան Բադասյանի կալանքը փոփոխելու համար
Իրավունք
09:36 06/02/2021
Հայաստան

Հասմիկ Պապյանը և Զարուհի Մուրադյանն անձնական երաշխավորություններ են ներկայացրել Վահան Բադասյանի կալանքը փոփոխելու համար

Հայաստանի Հանրապետության Ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և նկարչուհի, հասարակական գործիչ Զարուհի Մուրադյանը անձնական երաշխավորություններ են ներկայացրել  Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, ազատամարտիկ Վահան Վահան Բադասյանի կալանքը փոփոխելու համար։ Այս մասին տեղեկացնում է Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։ 

Հիշեցնենք, որ ազատամարտիկ Վահան Բադասյանը կալանավորվել է հունվարի 30-ին: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։  Հունվարի 28-ին Եռաբլուրում զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում Վահան Բադասյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը  պետք է վերանա ու հեռանա. «Եթե չի հեռանում, ուրեմն կվերացնենք ֆիզիկապես, զենքով։ Ես սկսելու եմ կազմակերպել»: Հենց այս հայտարարությունից հետո նա բերման է ենթարկվել ԱԱԾ: 

Վահան Բադասյանը չի ընդունում իրեն առաջադված մեղադրանքը:

Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։

 

Placeholder
Հասմիկ Պապյանը և Զարուհի Մուրադյանն անձնական երաշխավորություններ են ներկայացրել Վահան Բադասյանի կալանքը փոփոխելու համար