Ջենիֆեր Լոուրենսը նկարահանման հրապարակում տեղի ունեցած պայթյունից վնասվածք է ստացել
Մշակույթ
18:53 06/02/2021
Աշխարհ

Ջենիֆեր Լոուրենսը նկարահանման հրապարակում տեղի ունեցած պայթյունից վնասվածք է ստացել

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը «Մի նայիր վերև» ֆիլմի նկարահանումների ժամանակ վնասվածք է ստացել։  Նկարահանման հրապարակում պետք է վերահսկվող պայթյուն լիներ, բայց ամեն ինչ չի ստացվել այնպես, ինչպես նախատեսվում էր:

360tv.ru կայքը, հղում անելով TMZ-ին, գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Բոստոնում։

Լոուրենսը նկարահանվել է դերասան Թիմոթի Շալամի հետ տեսարաններից մեկում։ Դերասանուհին գտնվել է ռեստորանում, երբ շինությունում պետք է տեղի ունենար պատուհանի վերահսկվող պայթյուն: Բայց պայթյունը չի ստացվել ըստ պլանի: Ապակու բեկորը Լորենսի աչքին է հարվածել և վնասել նրա կոպը:

Դերասանուհու վնասվածքի աստիճանը պարզ չէ, բայց հայտնի է, որ արյուն է հասել։ Սակայն, ըստ հրապարակման աղբյուրների, «ամեն ինչ այնքան էլ վատ չէր»:

Դեպքի պատճառով նկարահանումները ստիպված էին դադարեցնել:
 

Placeholder
Ջենիֆեր Լոուրենսը նկարահանման հրապարակում տեղի ունեցած պայթյունից վնասվածք է ստացել