Ճնշման համար «լեզվի տակ դրվող» դեղերը կարող են հանգեցնել սրտի կաթվածի. բժիշկ
Աշխարհում
18:27 06/02/2021
Աշխարհ

Ճնշման համար «լեզվի տակ դրվող» դեղերը կարող են հանգեցնել սրտի կաթվածի. բժիշկ

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը նախազգուշացնու է  ճնշման կտրուկ նվազման համար «լեզվի տակ դրվող հաբերի» վտանգավորության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ըստ նրա, այդպիսի դեղերը հակացուցված են առանց բժշկի ցուցման օգտագործման համար, քանի որ դրանց ոչ պատշաճ օգտագործումը կարող է հանգեցնել սրտի կաթվածի և երիկամների սուր անբավարարության։

«Ձեր արյան ճնշումը բարձրացել է, և բոլորը ձեզ ասում են՝ վերցրեք այս կամ այն դեղը և դրեք լեզվի տակ: Դուք ընդունում եք այն, և ճնշումը իջնում է: Իսկ հետո` սրտի կաթված»,- նշել է մասնագետը:

Նա բացատրել է, որ իրականում կրիտիկական վիճակի հենց ճնշման կտրուկ անկումն է հանգեցնում։ Բժիշկը շեշտել է, որ ամբողջ աշխարհում «լեզվի տակ դրվող հաբերը» արգելված են անկախ օգտագործման համար, և խորհուրդ է տվել դրանք չօգտագործել։

Placeholder
Ճնշման համար «լեզվի տակ դրվող» դեղերը կարող են հանգեցնել սրտի կաթվածի. բժիշկ