Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է նորման
Հասարակություն
09:00 06/02/2021
Հայաստան

Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է նորման

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հունվարի 27-փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում։ 

«Փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում, իսկ Արաբկիրում և Նոր Նորքում՝ հունվարի 29-ին և փետրվարի 2-ին:

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում  հունվարի 31-ից փետրվարի 2-ը, իսկ Նոր Նորքում՝ հունվարի 29-ին»,-նշված է հաղորդագրությունում։

Placeholder