Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
12:24 06/02/2021
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել

Արցախում փետրվարի 5-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Վարակակիրները  նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում    28 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին  կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2170 քաղաքացու հետազոտություն, որից  481-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 

Placeholder
Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել