07.02.2021. Կորոնավիրուսի 151 նոր դեպք է գրանցվել, ևս 3 մարդ մահացել է
Օրվա թեմա
12:05 07/02/2021
Հայաստան

07.02.2021. Կորոնավիրուսի 151 նոր դեպք է գրանցվել, ևս 3 մարդ մահացել է

Հայաստանում  երեկ կատարվել է 2576 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 151 նոր դեպք: Առողջացել է 143 հիվանդ։ Մեկ օրում գրանցվել է մահվան 3 դեպք:

ԱՆ ներկայացրած տվյալներով, փետրվարի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168088 դեպք, որոնցից 159720-ն` առողջացած, 3117-ը` մահվան ելքով: Մահվան ևս  779 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4472 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 664325 թեստավորում:


 

Placeholder