Հայաստանը ռուսաստանցի տուրիստների համար պահանջված ուղղություն է
Հասարակություն
09:15 08/02/2021
Աշխարհ

Հայաստանը ռուսաստանցի տուրիստների համար պահանջված ուղղություն է

Ռուս փորձագետները պարզել են, որ Հայաստանը ռուսաստանցի տուրիստների համար պահանջված ուղղություն է։  Ռիա նովոստին գրում է, որ OneTwoTrip-ի ընկերության մասնագետները վերլուծել են ավիատոսմերի վերաբերյալ օգտատերերի հարցումները մարտի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։

Ռուսաստանցի տուրիստների շրջանում ամենապահանջվածը Թուրքիան է, երկրորդ տեղում է  Արաբական Միացյալ Էմիրությունները, երրորդը՝ Եգիպտոսը: Լավագույն տասնյակում են նաև Մալդիվները, Ուզբեկստանը, ԱՄՆ-ն, Ղազախստանը, Կիպրոսը, Հայաստանը և Սերբիան։

ՌԴ-ի ներսում ռուսաստանցիները ամենաշատը նախընտրում են այցելել Մոսկվա, նաև Սոչի ու Սանկտ Պետերբուրգ։

 

Placeholder
Հայաստանը ռուսաստանցի տուրիստների համար պահանջված ուղղություն է