Կամո Հովհաննիսյանն ամուսնացել է
Սպորտ
15:32 08/02/2021
Հայաստան

Կամո Հովհաննիսյանն ամուսնացել է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանն ամուսանցել է: 28-ամյա ֆուտբոլիստն հարսնացուի հետ լուսանկարներ է հրապարակել ինստագրամյան իր էջում:

Հովհաննիսյանի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում:

Ղազախստանի ավարտված առաջնությունում Կամո Հովհաննիսյանը մասնակցել է 14 խաղի, դարձել մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: 2012 թվականից նա խաղում է Հայաստանի հավաքականում, որի կազմում նա անցկացրել է 52 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ:


 

Placeholder
Կամո Հովհաննիսյանն ամուսնացել է