Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սահմանդրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.
«2021 թվականի հունվարի 28-ին ոստիկանության մի շարք ծառայողների կողմից իմ հանդեպ իրականացված ապօրինի գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու, ենթադրյալ հանցագործության և կարգապահական նորմերի խախտումների դեպքերը քննելու և բացահայտելու, իմ օրինական իրավունքները պաշտպանելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով՝ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ծառայողական քննություն անցկացնելու դիմում եմ ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին և կատարվածի վերաբերյալ դիմում-բողոք եմ ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին»։
Ավելի վաղ նա հրապարակել էր, որ 2021 թվականի հունվարի 28-ին, Երևանի կենտրոնում, ապօրինի կերպով, առևանգման հատկանիշներով, բիրտ ուժով իրեն գերեվարած «ինտելեկտուալ» ոստիկանի լուսանկարը։
2021 թվականի հունվարի 28-ին ոստիկանության մի շարք ծառայողների կողմից իմ հանդեպ իրականացված ապօրինի գործողությունների...
Опубликовано Edgar Ghazaryan Воскресенье, 7 февраля 2021 г.