Վաղը կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը
Իրավունք
20:03 08/02/2021
Հայաստան

Վաղը կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է, որ  վաղը՝ փետրվարի 9-ին, ժամը՝ 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

Փաստաբանական թիմը նաև հիշեցնում է, որ գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Placeholder
Վաղը կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը