Ինչպես պետք է ԱՄՆ-ն ստիպի Իրանին՝ կատարել միջուկային գործարքը
Տնտեսություն
11:12 08/02/2021
Տարածաշրջան

Ինչպես պետք է ԱՄՆ-ն ստիպի Իրանին՝ կատարել միջուկային գործարքը

ԱՄՆ-ը պետք է առաջինը քայլ կատարի դեպի Իրան և, առաջին հերթին, թուլացնի իրանական նավթի գնման պատժամիջոցները և արտասահմանյան հաշիվներում սառեցնի Իրանի կենտրոնական բանկի միջոցները, որպեսզի հնարավոր լինի խոսել Թեհրանի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմանների կատարման մասին։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել «Ատլանտյան խորհրդին առընթեր Իրանի ապագայի նախաձեռնություններ» ծրագրի ղեկավար Բարբարա Սլավինը:

Իրանի իշխանությունները նախկինում վերջնագիր են ներկայացրել ԱՄՆ-ին՝ Վաշինգտոնին վերադարձնել գործարքին, հակառակ դեպքում սպառնալով կրճատել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների թիվը երկրում և սահմանափակել նրանց մուտքը օբյեկտներ:

Բացի այդ, Թեհրանը մտադիր է ուրանի հարստացումը հասցնել 20% (անհրաժեշտության դեպքում և ավելին), ինչպես նաև երեք ամսվա ընթացքում օգտագործել նոր սերնդի ցենտրիֆուգներ: ԱՄՆ-ն մինչ այժմ հանդես է եկել հայտարարություններով, որ նախ Իրանը պետք է վերադառնա միջուկային գործարքի պայմաններին, և միայն դրանից հետո Վաշինգտոնը կվերադառնա դրան:

«Եվրոպացիներն ասում են, որ եթե Իրանն ավելի առաջ գնա և իջեցնի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության մակարդակը, ապա նրանք կարող են վերականգնել ՄԱԿ-ի պատժամիջոցները: Այսինքն՝ միայն Իրանը չէ, որ կարող է ճնշման գնալ: Այնպես որ՝ հուսով եմ, որ մենք կարող ենք որոշակի առաջընթաց գրանցել՝ կատարելով նվազագույն միջանկյալ քայլերը», - ասել է Սլավինը:

Ըստ նրա, նույնիսկ եթե Իրանը կատարի իր սպառնալիքները, միևնույն է, հնարավոր կլինի դրանք շրջանցել, չնայած դա կբարդացնի համաձայնությունների ձեռքբերման ողջ գործընթացը:

Placeholder
Ինչպես պետք է ԱՄՆ-ն ստիպի Իրանին՝ կատարել միջուկային գործարքը