09.02.2021. Կորոնավիրուսի 123 նոր դեպք է գրանցվել, ևս 4 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:13 09/02/2021
Հայաստան

09.02.2021. Կորոնավիրուսի 123 նոր դեպք է գրանցվել, ևս 4 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2269 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 123 նոր դեպք: Առողջացել է 293 մարդ: Մեկ օրում մահացել է 4 մարդ:  Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, փետրվարի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168300 դեպք, որոնցից 160169-ն` առողջացած, 3126-ը` մահվան ելքով: Մահվան ևս  784 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4221 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 668464 թեստավորում:

Placeholder
09.02.2021. Կորոնավիրուսի 123 նոր դեպք է գրանցվել, ևս 4 մարդ մահացել է