Բերման են ենթարկվել խաղաղ ակցիայի տասնյակ մասնակիցներ. ՀՅԴ երիտասարդական միություն
Իրավունք
10:24 09/02/2021
Հայաստան

Բերման են ենթարկվել խաղաղ ակցիայի տասնյակ մասնակիցներ. ՀՅԴ երիտասարդական միություն

Այսօր ժամը 9-ի դրությամբ, Էկոնոմիկայի նախարարությանը հարող մայթից, առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկվել խաղաղ ակցիայի տասնյակ մասնակիցներ, այդ թվում ՀՅԴ ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանը և Հայկ Մանուկյանը։ Այս մասին հայտնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը:

«Ցավոք, ի վնաս պետականությանը, ՀՀ Ոստիկանությունը շարունակում է ծառայել, որպես գործող իշխանությունների ձեռքի խաղալիք և նրանց հանցավոր գործունեության երաշխավոր»,- նշում են միությունից։

Ժամը 9-ի դրությամբ, Էկոնոմիկայի նախարարությանը հարող մայթից, առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկվել խաղաղ ակցիայի...

Posted by ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն on Monday, 8 February 2021

 

Placeholder
Բերման են ենթարկվել խաղաղ ակցիայի տասնյակ մասնակիցներ. ՀՅԴ երիտասարդական միություն