Հունաստանի վարչապետը Նիկոսիայում. Չի լինելու երկու պետության լուծում Կիպրոսում
Քաղաքական
12:44 09/02/2021
Տարածաշրջան

Հունաստանի վարչապետը Նիկոսիայում. Չի լինելու երկու պետության լուծում Կիպրոսում

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը նախօրեին Նիկոսիայում կայացած հանդիպմանը համատեղ դիրքորոշում են հայտնել Կիպրոսի խնդրի վերաբերյալ:

Երկու առաջնորդները նշել են , որ Կիպրոսի բաժանման հարցի միակ լուծումը կարող է լինել երկ-գոտային, երկհամայնքային ֆեդերացիան, որն առաջացել է 1974թ-ին թուրքական ներխուժմամբ՝ հանգեցնելով 200,000 փախստականի, հազարավոր զոհերի և հարյուրավոր կանանց բռնաբարության: Այս մասին գրում է Greek City Times-ը։

«Այսօրվա այցը կիպրական խնդրի համար զգայուն ժամանակահատվածում է», - ասել է Միցոտակիսը, նշելով, որ ՄԱԿ-ի հովանու ներքո այս խնդրի շուրջ քննարկումներ են ընթանում:

«Ես վստահեցրի, որ Թուրքիայի օկուպացիայի վերջը և գործունակ և փոխընդունելի լուծում գտնելը շարունակում է մնալ Հունաստանի արտաքին քաղաքականության գերխնդիրը», - ասել է Միցոտակիսը։

«Ցավոք, Թուրքիան և Կիպրոսի թուրք նոր առաջնորդը «գտնվում են ՄԱԿ-ի սահմաններից դուրս՝ պնդելով երկու երկրների անհիմն դիրքորոշումը, ինչը մերժված է ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի, այլ նաև ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից։ Անկարան և (Կիպրոսի թուրք ղեկավար Էրսին) Թաթարը պետք է իմանան, որ երկխոսության վերսկսումը տեղի կունենա իմ ընդգծած սահմաններում»,- ասել է Միցոտակիսը, ավելացնելով, որ «լուծումը չպետք է ծառայի Թուրքիայի նպատակներին»:

Հիշեցնենք, որ վերջերս Կիպրոսի թուրքական հատված կատարած այցի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Կիպրոսի համար պետք է լինի երկու պետության ստեղծման լուծումը։

Placeholder
Հունաստանի վարչապետը Նիկոսիայում. Չի լինելու երկու պետության լուծում Կիպրոսում