Այսօրվանից Իրանում սկսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Տարածաշրջան
11:27 09/02/2021
Տարածաշրջան

Այսօրվանից Իրանում սկսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ այսօրվանից Իրանում սկսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը և այդ վիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի վավերացրած փաստաթղթի շրջանակում շարունակվելու է այն արագ տեմպերով: Այս մասին գրում է Pars Today-ը։

Նախօրեի երեկոյան, Աշխատանքի նախարարության ազգային նախագծերի և աշիրեթների ու գյուղացիների ներդրումային նախագծերի շահագործման միջոցառմանը, Հասան Ռոհանին ասել է.«Վաղվանից Իրանում սկսվելու է կորոնավիրուսի դեմ պատվաստումը»:

Ռոհանին հույս է հայտնել, որ գալիք տարին  կորոնավիրուսի դեմ պայքարի առումով ավելի լավ տարի կլինի ժողովրդի համար և ժողովրդի ջանքերով պատժամիջոցները հաղթահարելով, պայմանները նույնպես կբարելավվեն ժողովրդի համար:

Placeholder
Այսօրվանից Իրանում սկսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը