Ադրբեջանցիներ են պայթել ականի վրա
Քաղաքական
14:27 09/02/2021
ԼՂՀ

Ադրբեջանցիներ են պայթել ականի վրա

Ադրբեջանական բանակի հինգ զինծառայողներ պայթել են ականի վրա: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել  Ադրբեջանի կողմից օկուպացված Թալիշ գյուղի ուղղությամբ:

Ըստ Report-ի, ծանր վիրավորվել են N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Քյամիլ Դունիևը, նույն զորամասի լեյտենանտ Հասան Ախմեդովը, ժամկետային զինծառայողներ Սարխան Գարիբովը, Էլշադ Օրուջևը և Մահարամ Օրուջևը:

Հաղորդվում է, որ նրանք տեղափոխվել են ռազմական հիվանդանոց: Նշվում է, որ Դունիևի ոտքը անդամահատել են: Կատարվում է հետաքննություն:

Placeholder
Ադրբեջանցիներ են պայթել ականի վրա