Գրածները մոտ են եթե ոչ ցնդաբանության, ապա գոնե ակադեմիական ռասիզմի. Գորգիսյանը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթություն, գիտություն
13:13 10/02/2021
Հայաստան

Գրածները մոտ են եթե ոչ ցնդաբանության, ապա գոնե ակադեմիական ռասիզմի. Գորգիսյանը՝ ԿԳՄՍ նախարարին

«Երբ որ նախագծում գրված է՝ ԵՊՀ-ն կրթության, գիտության և մշակույթի բացառիկ հաստատություն է, ձեր բոլոր հնչեցրած մտքերը կամ հիմնավորման մեջ գրածները մոտ են եթե ոչ ցնդաբանության, ապա գոնե ակադեմիական ռասիզմի»,- ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Պատգամավորը հայտնեց, որ գտնվում են 21-րդ դարում, և պարտավոր են բոլոր հանրային բուհերի համար ապահովել հավասար պայմաններ: 

Նա հարցրեց, թե ինչով է ԵՊՀ-ի մշակութային գործունեությունն ավելի բացառիկ, քան Կոնսերվատորիայի կամ Թատերական ինստիտուտի գործունեությունը:

«Ես ստիպված եմ ձեզ հիշեցնել, որ դուք Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն եք, ոչ թե ԵՊՀ-ի պաշտպանը կառավարությունում կամ այստեղ»,- հայտարարեց Գորգիսյանը:

«Պարոն պատգամավոր, Ձեզ կոչ եմ անում կոռեկտության, զսպվածության և հարգալից արտահայտչաձևեր ընտրել: Ինձ պետք չի հիշեցնել իմ զբաղեցրած պաշտոնը, ես չեմ մոռացել: Ես այստեղ ԵՊՀ-ի ներկայացուցիչը չեմ, ես նախարարն եմ: Երկրորդ՝ ռասիստական գնահատականներ կգնաք այլ միջազգային դատարաններում կհնչեցնեք»,- պատգամավորին կոռեկտության կոչ արեց Վահրամ Դումանյանը:

Նախարարը Գորգիսյանին առաջարկեց առանց գնահատականների գնալ պրոֆեսիոնալ դաշտ և համագործակցեն:

Դումանյանը նաև հայտարարեց, որ պատգամավորն է ռասիզմի PR-ով զբաղված:

Placeholder
Գրածները մոտ են եթե ոչ ցնդաբանության, ապա գոնե ակադեմիական ռասիզմի. Գորգիսյանը՝ ԿԳՄՍ նախարարին