10.02.2021. Կորոնավիրուսի 196 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:07 10/02/2021
Հայաստան

10.02.2021. Կորոնավիրուսի 196 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2574 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 196 նոր դեպք: Առողջացել է 236 մարդ: Մեկլ օրում մահացել է 6 մարդ:  Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, փետրվարի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168496 դեպք, որոնցից 160405-ն` առողջացած, 3130-ը` մահվան ելքով: Մահվան ևս  786 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4175 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 671038 թեստավորում:

Placeholder
10.02.2021. Կորոնավիրուսի 196 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է