Պետությանն իրապես պետք է դարձնել պատասխանատու կրթության համար. Սոֆյա Հովսեփյան
Քաղաքական
15:02 10/02/2021
Հայաստան

Պետությանն իրապես պետք է դարձնել պատասխանատու կրթության համար. Սոֆյա Հովսեփյան

«Ասվում է, որ պետությունը պետք է լինի պատասխանատու կրթության համար, բայց վերջին 30 տարվա ընթացքում, երբ  կրթության մեջ եղել են ձախողումներ, պետությունը գոնե մեկ անգամ պատասխան տվե՞լ է, պատասխանատվություն կրե՞լ է»,- այսօր խոհրդարանում  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Նրա խոսքով, պետությանն իրապես պետք է դարձնել պատասխանատու կրթության համար։

«Ձախողման համար պետությունն իրապես պետք է պատասխանատու լինի, նաև պետք է հաջողության համար պատասխանատու լինի։ Կարծում եմ, որ պետության համար մեկ քաղաքականությունը պետք է դառնա գիտության ֆինանսավորման բարձրացումը։ Պետք է պետբյուջեի 4 տոկոսը տրամադրվի գիտությանը։ Եթե այդ հատկացումը չլինի և օրենքում էլ չհստակեցվի ու չամրագրվի, ուրեմն պետությունը, ինչպես միշտ, սուտ խոսքային առումով է լինելու պատասխանատու»,- նկատեց պատգամավորը։

Սոֆյա Հովսեփյանն ասաց՝ հասկանալի է, որ պատերազմից հետո շատ բարդ է լինելու այդքան գումար հատկացնել գիտությանը, բայց պետք է ամրագրել օրնքի նախագծում, որ ինչ-որ պահից պետբյուջեի 4 տոկոսը հատկացվելու է գիտությանը։

Placeholder
Պետությանն իրապես պետք է դարձնել պատասխանատու կրթության համար. Սոֆյա Հովսեփյան