Հայտնի են դարձել գաղտնի փաստաթղթի կետերը և պարզ չէ, թե այլ գաղտնի փաստաթղթեր կան, թե՝ ոչ. Վազգեն Մանուկյան
Քաղաքական
17:05 11/02/2021
Հայաստան

Հայտնի են դարձել գաղտնի փաստաթղթի կետերը և պարզ չէ, թե այլ գաղտնի փաստաթղթեր կան, թե՝ ոչ. Վազգեն Մանուկյան

«Համաժողովրդական շարժում, որի նպատակն է իշխանությունը փոխել։ Մենք մեր ծրագիրը հստակ ձևակերպել ենք։ Ինչ վերաբերվում է ապստամբությանը, ապա համաժողովրդական շարժումը կարող է վերածվել ապստամբության, եթե դիմացինները գնում են այդ քայլին, այսինքն՝ իրենց դիմադրությունը պարտադրում է ժողովրդին ապստամբության»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Բայց դա վերջին քայլն է, որը կարող է լինել, կարող է չլինեն։ Այս իշխանությունը պետք է մի օր շուտ հեռանա։ Ես վախենում եմ մի օր արթնանանաք, տեսնենք, որ Սյունիքը տվել են, դրա համար կոչ արեցի վաղը հավաքվել Ազատության հրապարակում»,- ասել է Վ. Մանուկյանը

Նա տեղեկացրել է, որ որևէ օրակարգ չի փոխվել, օրակարգ փոխվել է այնքանով, որ հայտնի են դարձել գաղտնի փաստաթղթի կետերը և պարզ չէ թե այլ գաղտնի փաստաթղթեր կան, թե՝ ոչ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder