Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
11.02.2021. Կորոնավիրուսի 180 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ է մահացել
Հայաստանում երեկ կատարվել է 2500 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք: Առողջացել է 265 մարդ: Մեկ օրում գրանցվել է մահվան 5 դեպք:
ԱՆ ներկայացրած տվյալներով, փետրվարի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168676 դեպք, որոնցից 160670-ն` առողջացած, 3135-ը` մահվան ելքով: Մահվան ևս 786 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4085 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 673538 թեստավորում: