Թուրքական TRT1-ը ներկայացրել է՝ Հայաստանն ու մի շարք երկրներ պետք է դառնան նրա ազդեցության գոտիները
Քաղաքական
11:13 12/02/2021
Տարածաշրջան

Թուրքական TRT1-ը ներկայացրել է՝ Հայաստանն ու մի շարք երկրներ պետք է դառնան նրա ազդեցության գոտիները

Թուրքական «TRT1» հեռուստաալիքի հաղորդավարը եթերում ներկայացրել է, թե որ տարածքները պետք է դառնան Թուրքիայի ազդեցության գոտիներ մինչև 2050 թվականը:

Ըստ ներկայացվող քարտեզի Թուրքիայի ցանկալի ազդեցության գոտիներն են լինելու Հայաստանը, Հունաստանը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Կիպրոսը, Վրաստանը, Աբխազիան,  Օսեթիան, Սիրիան, Եմենը, Օմանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբանանը, Եգիպտոսը, Լիբիան։

Թուրքիան ցանկանում է իր ազդեցության գոտի դարձնել նաև Ռուսաստանի Դաշնության հարավային շրջանները, Ղրիմը, Կենտրոնական Ասիան և Ադրբեջանը։

Ինչպես գրում է Լիբանանից վերլուծաբան Եղիա Թաշճյանը, այս քարտեզը պատրաստել է Stratfor-ի հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը՝ 2009 թ.-ին լույս տեսած իր «Հաջորդ 100 տարիները» գրքում:

Placeholder
Թուրքական TRT1-ը ներկայացրել է՝ Հայաստանն ու մի շարք երկրներ պետք է դառնան նրա ազդեցության գոտիները