Գարեգին Նժդեհը բացառվում է որպես ֆաշիստ ընկալվի. Աննա Մայիլյան
Քաղաքական
16:32 12/02/2021
Հայաստան

Գարեգին Նժդեհը բացառվում է որպես ֆաշիստ ընկալվի. Աննա Մայիլյան

«Գարեգին Նժդեհը բացառվում է որպես ֆաշիստ ընկալվի, ես որպես հայ մարդ արգելում եմ Գարեգին Նժդեհի մասին խոսել ինչ-որ մի ֆաշիստական ակնարկով»,- «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանն՝ անդրադառնալով ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գրառմանը, որով նա Նժդեհին վերագրել էր ֆաշիստական գաղափարախոսություն:

Երգչուհին Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների կողմից Հայաստանի արժեքների հանդեպ նման վերաբերմունքը համարեց հերթական դավադրությունը և շեշտեց, որ Գարեգին Նժդեհի գրած գիրքը հայ ժողովուրդը պետք է ունենա որպես իր սեղանի երկրորդ Աստվածաշունչ:

Նա հայտնեց, որ այսօր նույնիսկ նժդեհի արձանն է վախեցնում թշնամուն և նրանք պահանջում են հանել այն:

«Եթե ուզում ես երկիրը քանդել, ապա պետք է ստել և երկրի ղեկավար աթոռներին նստեցնել դիլետանտներին և ամեն ինչ ինքն իրեն գնալու է»,- անդրադառնալով 2018 թ հեղափոխությանը՝ ասաց թավջութակահար, դիրիժոր Արամ Թալալյանը:

Ըստ նրա՝ ամեն ինչը փոխվել է կեղծ կատեգորիաներով, մասնավորապես՝ ազգային պայքարը փոխարինվել է հեղափոխությամբ:

Արամ Թալալյանը շեշտեց, որ ոչ մի ազգի հեղափոխությունը երջանկություն չի բերել:

Նրա խոսքով՝ Հայաստանի հեղափոխության մեջ մեծ գումար է դրվել և այդ գումարները վերցրածներն իրենց գործը մինչև վերջ տանելու են և անհրաժեշտ է նրանց բացահայտել:
 

Placeholder