ԿԳՄՍՆ-ն դատապարտում է մշակութային վանդալիզմի ցանկացած դրսևորում
Մշակույթ
18:50 12/02/2021
Հայաստան

ԿԳՄՍՆ-ն դատապարտում է մշակութային վանդալիզմի ցանկացած դրսևորում

Երևանի Օղակաձև այգու Տերյան-Մոսկովյան փողոցների հատման վայրում գտնվող Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը պղծվել է: Այս մասին մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍՆ-ն հորդորելով․

«Հուշարձանը խորհրդանշում է հայ և հրեա ժողովուրդների անցած տառապանքը և վերածնունդը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դատապարտում է  հուշարձանի պղծման ու մշակութային վանդալիզմի ցանկացած դրսևորում: Նախարարությունը Երևանի քաղաքապետարանի հետ միջոցներ է ձեռնարկում քանդակի՝ նախկին վիճակը վերականգնելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ մեր հայրենակիցներին կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած անհարկի շահարկումներից։

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում արգելվում է քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասսայական ու ազգային խտրականությունը»:

Placeholder