Օլիմպավանում ուսումնամարզական հավաք են անցկացնում ըմբշամարտիկները
Սպորտ
18:29 12/02/2021
Հայաստան

Օլիմպավանում ուսումնամարզական հավաք են անցկացնում ըմբշամարտիկները

Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի  գլխավոր  թիմը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ 

Հավաքականը գլխավոր մարզիչ Էդիկ Սահակյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է առաջիկա խոշոր ստուգատեսներին. մասնակցություն փետրվարի 24-28-ը Կիևում կայանալիք միջազգային, ապա ՝ Հունգարիայում մարտի 18-26-ը նախատեսված օլիմպիական վարկանիշային մրցաշարերին:

Ի դեպ, արդեն երկրորդ օրն է, որ մերոնց է միացել Բուլղարիայի ընտրանին: Այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական կրկնակի չեմպիոն,մասիսցի Արմեն Նազարյանը 16 ըմբիշ է ուղեկցել հայրենիք: Մասնագետը փորձով համոզվել է, որ Հայաստանի հեղինակավոր թիմի հետ համատեղ մարզումները օգտակար են բուլղարացի մարզիկների համար:

Հավելենք ,որ նրանց թվում է նաև գլխավոր մարզչի որդին՝ Եվրոպայի չեմպիոն Էդմոն Նազարյանը:

Placeholder