12.02.2021. Կորոնավիրուսի 154 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ է մահացել
Օրվա թեմա
11:03 12/02/2021
Հայաստան

12.02.2021. Կորոնավիրուսի 154 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ է մահացել

Հայաստանում երեկ կատարվել է 2893 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 154 նոր դեպք: Առողջացել է 168 մարդ: Մեկ օրում մահացել է 5 մարդ:  Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Փետրվարի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168830 դեպք, որոնցից 160838-ն` առողջացած, 3138-ը` մահվան ելքով: Մահվան ևս  788 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4066 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 676431 թեստավորում:

Placeholder
12.02.2021. Կորոնավիրուսի 154 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ է մահացել