Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերը հանդիպել են երկրորդ անգամ
Քաղաքական
19:18 12/02/2021
Աշխարհ

Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերը հանդիպել են երկրորդ անգամ

Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայք էջը։

Փետրվարի 12-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը  և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեսակոնֆերանսի միջոցով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի հնարավորությունը, ինչը բխում է Ադրբեջանի հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի թվագրված հայտարարության 9-րդ կետի կիրարկումից, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերից։

Համաձայնեցվել է նաև հետագա աշխատանքների ժամանակացույցը:

Placeholder
Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերը հանդիպել են երկրորդ անգամ