Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել Արցախի բազմաթիվ եկեղեցիներ, բնական ու պատմական հուշարձաններ, թանգարաններ՝ իրենց հավաքածուներով. Թե դա որքան ճակատագրական կարող է լինել՝ հենց ադրբեջանցիների կողմից նկարահանված և սոցիալական ցանցերում տեղադրված նյութերում է երևում:
Արցախի Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ մշակութային արժեքների պահպանության, վերադարձի, մշտադիտարկում իրականացնելու առաքելությանը աջակցելու նպատակով օրեր առաջ Արցախում ձևավորվել է մշակութային ժառանգության հանրային խորհուրդը, որը տարածած հայտարարությամբ վստահեցրել է՝ հնարավոր ամեն ինչ անելու են շոշափելի արդյունքների հասնելու համար: