Զինեդին Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը
Աշխարհում
20:00 13/02/2021
Աշխարհ

Զինեդին Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը

Մադրիդի «Ռեալ»-ի մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը, եթե Դիդյե Դեշամը հրաժարական տա: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին գրել է  L'Equipe-ը:

«Զիդանը և ես շատ լավ հարաբերություններ ունենք: Եթե Դեշամը հեռանա, և ես դեռ պաշտոնավարեմ, Զիդանը կլինի առաջին մարդը, ում կցանկանայի տեսնել այդ պաշտոնոին», - ասել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրոսը:

Զիդանը ֆուտբոլիստի կարգավիճակում 1998-ի աշխարհի չեմպիոն է:

Ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» Զիդանին փոխարինելու համար երկու թեկնածու էր գտել:

Placeholder