Հալեպի հարակից գյուղում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով 3 զոհ կա
Աշխարհում
17:05 13/02/2021
Տարածաշրջան

Հալեպի հարակից գյուղում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով 3 զոհ կա

Շաբաթ օրը սիրիական Հալեպ քաղաքից հյուսիս գտնվող Ռայի գյուղի շուկայում ականապատ մեքենա է պայթել, որի հետևանքով երկու մարդ զոհվել է, 13-ը վիրավորվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է արաբական «Ալ-Ձազիրա» հեռուստաալիքը:

«Ականապատված մեքենա է պայթել Ռայի գյուղի շուկայում, որի արդյունքում զոհվել է երկու մարդ, վիրավորվել 13 քաղաքացիական անձ և վնասվել են շուկայում գտնվող շենքերը»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդման մեջ:
 

Placeholder
Հալեպի հարակից գյուղում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով 3 զոհ կա