Վրաստանը ԱՄՆ-ից ստացել է 300 նռնականետ և գնդացիրներ
Քաղաքական
18:15 13/02/2021
Տարածաշրջան

Վրաստանը ԱՄՆ-ից ստացել է 300 նռնականետ և գնդացիրներ

ԱՄՆ-ը Վրաստան է առաքել 100 MK19 նռնականետ և 200 M2 գնդացիր: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում են Վրաստանում Ամերիկայի դեսպանությունից:

Նշվում է, որ երկու երկրների զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել Թբիլիսիի մերձակայքում գտնվող Վազիանի բազայում:

«Այս զորավարժությունը հաստատում է համագործակցությունը և գործընկերությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում»,- հայտնել են ԱՄՆ դեսպանատնից:

Ընդգծվել է, որ Վրաստանի վերազինումը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: Զենքը նվիրաբերվել է որպես ամերիկյան օգնություն վրացական բանակին: Այդ նպատակների համար Վաշինգտոնը հատկացրել է 18 միլիոն դոլար:
 

Placeholder
Վրաստանը ԱՄՆ-ից ստացել է 300 նռնականետ և գնդացիրներ