15.02.2021. Կորոնավիրուսի 88 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ է մահացել
Օրվա թեմա
11:15 15/02/2021
Հայաստան

15.02.2021. Կորոնավիրուսի 88 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ է մահացել

Հայաստանում երեկ կատարվել է 2802 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք: Առողջացել է 90 մարդ։ Մեկ օրում մահացել է 7 մարդ։ Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, փետրվարի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169255 դեպք, որոնցից 161105-ն` առողջացած, 3147-ը` մահվան ելքով: Մահվան ևս  792 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր,  ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 3939 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4211 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 684640 թեստավորում:


 

Placeholder
15.02.2021. Կորոնավիրուսի 88 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ է մահացել