Կրեմլը պարզաբանել է ԱՊՀ տարածքում Ռուսաստանի ազդեցության աճի մասին Պուտինի խոսքերը
Քաղաքական
16:21 15/02/2021
Տարածաշրջան

Կրեմլը պարզաբանել է ԱՊՀ տարածքում Ռուսաստանի ազդեցության աճի մասին Պուտինի խոսքերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով ԱՊՀ-ում Ռուսաստանի ազդեցության աճի մասին, նկատի ուներ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը` ի շահ այդ երկրների ժողովուրդների: ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ին:

Ռուսական լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը, մասնավորապես, Պուտինը խոսել էր հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության ուժեղացման մասին:

«Դուք գիտեք, որ մենք ունենք ինտեգրման գործընթացներ, որոնք շարունակվում և զարգանում են, ավելի լայն համատեքստում դա ինտեգրումն է ԱՊՀ շրջանակներում»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե որ երկրների մասին է խոսում Պուտինը:

Պեսկովի խոսքով՝ իր կայացված լինելու մասին հայտնեց նաև ինտեգրման արագացված վեկտորը՝ Եվրասիական տնտեսական միությունը, որտեղ առկա է մասնակից երկրների որոշակի փոխկախվածություն:

«Իհարկե, մենք խոսում ենք այդ երկրների փոխադարձ շահերի մասին, քանի որ այդպիսի ինտեգրացիոն գործընթացները բխում են երկրների ժողովուրդների շահերից: Դա  է ասել նախագահը»,-հավելել է Պեսկովը:

Placeholder
Կրեմլը պարզաբանել է ԱՊՀ տարածքում Ռուսաստանի ազդեցության աճի մասին Պուտինի խոսքերը