Հայտնի ցավազրկող դեղի կողմնակի ազդեցությունները
Աշխարհում
15:27 15/02/2021
Աշխարհ

Հայտնի ցավազրկող դեղի կողմնակի ազդեցությունները

Իբուպրոֆենը՝ բժշկության մեջ հայտնի ցավազրկողներից մեկը կարող է լուրջ կողմնակի ազդեցություն առաջացնել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է Express-ը` հղում անելով Միացյալ Թագավորության Առողջապահության ազգային ծառայության տվյալների վրա:

Նշվում է, որ այդ ցավազրողն օգտագործող յուրաքանչյուր 100 մարդուց մեկը ունեցել է գլխապտույտ, սրտխառնոց, մարսողության խանգարում և գլխացավեր:

Որոշ դեպքերում կարող է լինել ստամոքս-աղիքային արյունահոսության և տեսողության խանգարման ռիսկ: Բացի այդ, հազվադեպ հնարավոր է նաև լուրջ ալերգիկ ռեակցիա դեղամիջոցի նկատմամբ:

Իբուպրոֆենը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղ է, որն ունի ցավազրկող և ջերմ իջեցնող հատկություն:

Ավելի վաղ բժիշկը և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը խորհուրդ էր տալիս զգուշորեն վերաբերվել լայնորեն գովազդվող ցավազրկողներին, քանի որ որոշ դեպքերում դրանք կարող են ավելի շատ վնաս հասցնել առողջությանը, քան՝ օգուտ:

Placeholder
Հայտնի ցավազրկող դեղի կողմնակի ազդեցությունները