ՌԴ-ում ստեղծել են աշխարհում առաջին թեստ-համակարգը՝ կորոնավիրուսի «բրիտանական» շտամի հայտնաբերման համար
Աշխարհում
10:14 15/02/2021
Աշխարհ

ՌԴ-ում ստեղծել են աշխարհում առաջին թեստ-համակարգը՝ կորոնավիրուսի «բրիտանական» շտամի հայտնաբերման համար

«Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը ստեղծել և գրանցել է աշխարհում առաջին թեստ-համակարգը, որը հայտնաբերում է կորոնավիրուսի «բրիտանական» շտամը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Նոր թեստ-համակարգը հայտնաբերում է հենց մուտացիոն շտամի առկայությունը, ինչը տեղի է ունենում բրիտանական շտամի ուժեղացման դեպքում ի հայտ եկող օլիգոնուկլեոտիդների հատուկ ընտրման միջոցով և նախատեսված է վիրուսի առավելագույն խտացման պարագայում կիրառման համար։ Դա թույլ է տալիս խուսափել մուտացիաների հայտնաբերման ժամանակ կեղծ դրական պատասխաններից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նոր թեստը հաջողությամբ կլինիկական փորձարկումներ է անցել և գրանցվել է Ռուսաստանում կիրառելու համար:

Ռուսաստանում համաճարակի ողջ ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 4 մլն դեպք, որից ավելի քան 80 հազարը՝ մահվան ելքով:

 

Placeholder
ՌԴ-ում ստեղծել են աշխարհում առաջին թեստ-համակարգը՝ կորոնավիրուսի «բրիտանական» շտամի հայտնաբերման համար