Ֆրանսիայի ԱՆ․ Covid-19-ով վարակվածներին անհրաժեշտ է պատվաստանյութի միայն մեկ չափաբաժին
Աշխարհում
10:50 15/02/2021
Աշխարհ

Ֆրանսիայի ԱՆ․ Covid-19-ով վարակվածներին անհրաժեշտ է պատվաստանյութի միայն մեկ չափաբաժին

Ֆրանսիայի առողջապահական մարմինը խորհուրդ է տալիս՝ յուրաքանչյուրը, որը նախկինում վարակվել է Covid-19-ով, պետք է ստանա պատվաստանյութի միայն մեկ չափաբաժին՝ սովորական երկու դեղաչափերի փոխարեն: Այս մասին գրում է BBC-ն։

«Մարդիկ, ովքեր վերականգնվել են Covid-ից, ունեն որոշակի իմունիտետ, պետք է պատվաստվեն 3-6 ամիս հետո»,- ասում է Ֆրանսիայի առողջապահական մարմինը։

Նշվում է՝ Ֆրանսիան առաջին երկիրն է, որը նման խորհուրդ է տալիս, որտեղ իրականացվել է գրեթե 2.8 միլիոն պատվաստում:

Պատվաստանյութի մեկ դոզան, այսպիսով, խթանիչի դեր կխաղա նրանց համար, որոնք նախկինում վարակվել են կորոնավիրուսով։

Ֆրանսիայում առնվազն 3,4 միլիոն մարդ վարակվել է Covid-19-ով, բայց կարծում են, որ իրական թիվը ավելի բարձր է: Մահացել է շուրջ 81,000 մարդ։ Այս ցուցանիշներով երկիրն աշխարհում յոթերորդ  տեղում է:

Placeholder
Ֆրանսիայի ԱՆ․ Covid-19-ով վարակվածներին անհրաժեշտ է պատվաստանյութի միայն մեկ չափաբաժին