Արա Գալոյան. Տեսեք, թե ինչ հարկեր են մուծում բուհերը
Տնտեսություն
13:02 15/02/2021
Հայաստան

Արա Գալոյան. Տեսեք, թե ինչ հարկեր են մուծում բուհերը

Տնտեսագետ Արա Գալոյանը ֆեյսբուքյան գրառամամբ անդրադարձել է բուհերի նկատմամբ իշխանության վարած քաղաքականությանը.

«Բուհ-համալսարաններն ամեն տեղ ոտքի տակ են ընկնում:

Դրանց դեմն առնել է պետք: Պետական մակարդակով: Օրինակ` 1000 խոշոր հարկատուների ցանկում առնվազն 12 հատ կա դրանցից: Հո չի կարելի թողնել, որ ով ուզենա կառավարի այդքան կարևոր «ֆինանսական» հիմնարկները:

Տեսեք, թե ինչ հարկեր են մուծում բուհերը.

Մեր երկրի`
1. 70-րդ խոշոր հարկատուն  «Հայաստանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանն» է, մուծել է 2 մլրդ 447 մլն դրամ հարկ

2. 79-րդ խոշոր հարկատուն  «Երևանի Պետական Համալսարանն» է, մուծել է 2 մլրդ 262 մլն դրամ հարկ,

3. 165-րդ խոշոր հարկատուն  «Հայաստանի Ամերիկյան համալսարանն» է, մուծել է 1 մլրդ 89 մլն դրամ հարկ,

4. 209-րդ խոշոր հարկատուն  «Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանն» է, մուծել է  837 մլն դրամ հարկ,

5. 267-րդ խոշոր հարկատուն  «Հայաստանի ազգային ագրարային համալսարանն» է, մուծել է 665 մլն դրամ հարկ,

6. 273-րդ խոշոր հարկատուն  «Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանն» է, մուծել է  653 մլն դրամ հարկ,

7. 566-րդ խոշոր հարկատուն  «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանն» է, մուծել է 260 մլն դրամ հարկ,

8. 739-րդ խոշոր հարկատուն  «Հայբուսակ» համալսարանն է, մուծել է 220 մլն դրամ հարկ,

9. 744-րդ խոշոր հարկատուն  «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան համալսարանն» է, մուծել է 219 մլն դրամ հարկ,

10. 857-րդ խոշոր հարկատուն  «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի համալսարանն» է, մուծել է 189 մլն դրամ հարկ,

11. 865-րդ խոշոր հարկատուն  «Հայաստանի Ֆրանսիական համալսարանն» է, մուծել է 185 մլն դրամ հարկ,

12. 970-րդ խոշոր հարկատուն  «Հ. Թումանյանի անվան պետական համալսարանն» է, մուծել է 161 մլն դրամ հարկ»։
 

Բուհ-համալսարաններն ամեն տեղ ոտքի տակ են ընկնում: Դրանց դեմն առնել է պետք: Պետական մակարդակով: Օրինակ` 1000 խոշոր...

Опубликовано Ara Galoyan Воскресенье, 14 февраля 2021 г.

 

Placeholder
Արա Գալոյան. Տեսեք, թե ինչ հարկեր են մուծում բուհերը