Հերիք չի պարտվել ենք, ամեն օր ունենում ենք ինքնիշխանության ու արտաքին անվտանգության կորուստ. Զոհրաբյան
Իրավունք
14:42 16/02/2021
Հայաստան

Հերիք չի պարտվել ենք, ամեն օր ունենում ենք ինքնիշխանության ու արտաքին անվտանգության կորուստ. Զոհրաբյան

«Մենք մի խումբ գործընկերներով դեկտեմբերի վեջին հայց ենք ներկայացրել վարչական դատարան պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի դեմ: Խնդրել ենք դատարանին պարտավորեցնել այս մարմիններին, որ առանց դեմարկացիայի և դելիմիտացիայի Սյունիքում տարածքներ չզիջեն»,- ասուլիսում հայտնեց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ որպես հայցի ապահովման միջոց խնդրել են դատարանից՝ արգելի այս մարմիններին որևէ զիջումներ կատարել մինչև դեմարկացիա և դելիմիտացիա չլինի:

Արա Զոհրաբյանի խոսքով, վարչական դատարանը մերժել է հայցի ապահովման միջոցի կիրառումը,  բողոքարկել են վարչական վերաքննիչ դատարանում: Նա ընդգծեց, որ հետագայում շատ դժվար է լինելու զիջած տարածքները  հետ բերելը:

«Ընդ որում այդ զիջումներն արվում են օրը ցերեկով բոլորիս աչքի առաջ, իսկ մենք մինչև հիմա խոսում ենք սևից ու սպիտակից, բա որ նախկինները գան…

Ով էր պատկերացնելու, որ Սյունիք գնալից Ադրբեջանի տարածքով ենք անցնելու:

Մեզ արդեն չի զարմացնում իրողությունը, որ Սյունիքի մարզի հարակից տարածքներից կտոր-կտոր վերցնում են: Հերիք չի պարտվել ենք պատերազմում, ամեն օր ունենում ենք ինքնիշխանության ու արտաքին անվտանգության կորուստ»,-  նշեց ՓՊ նախագահը:

Placeholder
Հերիք չի պարտվել ենք, ամեն օր ունենում ենք ինքնիշխանության ու արտաքին անվտանգության կորուստ. Զոհրաբյան