Օլիմպավանում անցկացվում են Հայաստանի ձյուդոյի հավաքականի հերթական ուսումնամարզական պարապմունքները
Սպորտ
09:12 16/02/2021
Հայաստան

Օլիմպավանում անցկացվում են Հայաստանի ձյուդոյի հավաքականի հերթական ուսումնամարզական պարապմունքները

Օլիմպավանում մինչև  փետրվարի 20-ը անցկացվում են  Հայաստանի ձյուդոյի հավաքականի հերթական ուսումնամարզական պարապմունքները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

«Այս գիշեր մարզիկների թիվը մեկով պակասեց: Մեր առաջատար վարպետ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ուղեկցությամբ մեկնեց Իսրայել: Այնտեղ նրանք պետք է թեստավորվեն և, հուսանք ,որ բացասական պատասխան ստանալուց հետո, երեք օր անց,  Ֆերդինանդը մրցելույթ կունենա  «Մեծ սաղավարտ» անվանումով  թելավիվյան միջազգային վարկանիշային մրցաշարում:

Ուզում ենք հավատալ , որ  ամեն  բան հաջող ընթացք կունենա և հայ մարզիկը հաղթական գոտեմարտերով կհարստացնի իր  օլիմպիական վարկանիշային միավորների պաշարը»,-ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
Օլիմպավանում անցկացվում են Հայաստանի ձյուդոյի հավաքականի հերթական ուսումնամարզական պարապմունքները