Խաչատուրովի առողջական վիճակը վատացավ. նիստը հետաձգվեց
Իրավունք
15:11 16/02/2021
Հայաստան

Խաչատուրովի առողջական վիճակը վատացավ. նիստը հետաձգվեց

Դռնփակ նիստից հետո հայտարարվեց 10 րոպե ընդմիջում։ Այսօր դատական նիստի ընթացքում Յուրի Խաչատուրովի առողջական վիճակը վատացավ։ Նա տեղեկացրեց, որ գլխապտույտներ է ունենում։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ շտապ օգնություն են հրավիրել դատարան, գանգատների մասին տեղեկացրել է նաև շտապօգնության բժիշկը։

«Որոշվեց դատական նիստը հետաձգել»,- ասաց դատավոր Դանիբեկյանը։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը խնդրեց չնշանակել հաջորդ դատական նիստը փետրվարի 23-ին, քանի որ այդ օրն ինքը Վերաքննիչ դատարանում նախապես նշանակված դատական նիստ ունի։

Սակայն Դանիբեկյանը հաջորդ դատական նիստը նշանակեց փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին։

Placeholder
Խաչատուրովի առողջական վիճակը վատացավ. նիստը հետաձգվեց