Վիրավորներին տրվող միանվագ աջակցության համար դիմումների՝ օնլայն եղանակով լրացման կարգը
Տնտեսություն
17:15 16/02/2021
Հայաստան

Վիրավորներին տրվող միանվագ աջակցության համար դիմումների՝ օնլայն եղանակով լրացման կարգը

ԱՀ  աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը ներկայացրել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց տրվող միանվագ աջակցության համար դիմումների՝ օնլայն եղանակով լրացման կարգը։

Այսպես, օնլայն դիմումը լրացնելու համար պետք է այցելել online.ssa.am կայքէջ, ապա ընտրել «Արցախում վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» պատուհանը։

«Այնուհետև պետք է սեղմել «դիմումի մուտքագրում» կոճակը։ Բացված պատուհանում պետք է մուտքագրել էլ.փոստի հասցեն, ապա սեղմել «շարունակել» հրահանգը։ Բացված պատուհանում պետք է մուտքագրել էլ.փոստին եկած ստուգիչ կոդը, ապա կրկին սեղմել «շարունակել» կոճակը։

Նոր բացված էջում հայատառերով պետք է գրանցել վիրավորում ստացած անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, ապա բանկը, բանկային քարտի համարը, բջջային հեռախոսի համարը։ Իսկ վերջում պետք է սեղմել «հաստատել» կոճակը»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
Վիրավորներին տրվող միանվագ աջակցության համար դիմումների՝ օնլայն եղանակով լրացման կարգը