Իրան-Ռուսաստան համատեղ ռազմածովային զորավարժությունների նպատակները
Քաղաքական
09:32 16/02/2021
Տարածաշրջան

Իրան-Ռուսաստան համատեղ ռազմածովային զորավարժությունների նպատակները

Իրան-Ռուսաստան «Ծովային անվտանգության գոտի» զորավարժության խոսնակն ասել է,  որ զորավարժություններին կմասնակցեն ռազմածովային ուժերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և Հյուսիսային Հնդկական օվկիանոսի ռուսական նավատորմը: Այս մասին գրում է Pars today-ը։

«Իրան-Ռուսաստան  «Ծովային անվտանգության գոտի» համատեղ զորավարժությունների նպատակներն են՝ փրկարարական գործողությունները, փոխանցման հմտությունները և միջազգային ասպարեզում Իրանի ռազմածովային ուժերի ներգրավվածության ցուցադրումը»,- ասել է ծովակալ Ղոլամրեզա Թահանին։

Ծովակալ Ղոլամրեզա Թահանին հավելել է, որ խաղաղությունն ու բարեկամությունը Իրանի Իսլամական Հանրապետության զորավարժությունների ուղերձն է տարածաշրջանի երկրներին: Տարածաշրջանային անվտանգությունը հնարավոր է հաստատել տարածաշրջանի երկրների միջև սիներգիայի ավելացման միջոցով:

«Հյուսիսային Հնդկական օվկիանոսի շրջանն ապահովագրված է ծովային սպառնալիքներից և ծովահենությունից, իսկ զորավարժությունները նպատակ ունեն ռազմածովային ուժերին նախապատրաստել Իրանի ծովային առևտրի անվտանգությունն ապահովելու համար անապահով ծովային տարածքներում ներկայությանը»,- ասել է Իրան-Ռուսաստան  «Ծովային անվտանգության գոտի» զորավարժության խոսնակը։
 

Placeholder
Իրան-Ռուսաստան համատեղ ռազմածովային զորավարժությունների նպատակները